ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչները լքում են կուսակցությունը
Օրվա մամուլ
09:35 15/05/2013

ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչները լքում են կուսակցությունը

Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի` իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Թե ինչու՝ թերթին չի հաջողվել պարզել: Մ. Հարությունյանը միայն հաստատել է թերթի տեղեկությունը` որևէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները:

«Ժողովուրդն» առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի` կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին: Թերթը հիշեցնում է, որ Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է:

Placeholder
ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչները լքում են կուսակցությունը