Անկրկնելի Ռոնալդինյոն պետք չեկավ Սկոլարիին (Տեսանյութ)
Աշխարհում
17:28 15/05/2013

Անկրկնելի Ռոնալդինյոն պետք չեկավ Սկոլարիին (Տեսանյութ)

Մեծ էր երկրպագուների զարմանքը, երբ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին հրապարակեց Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության մասնակիցների հայտացուցակը: Այնտեղ նշված չէր բոլորի կողմից սիրված Ռոնալդինյոյի անունը, ով ներկայումս հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրոյում»:

Անակնկալը կայանում էր նրանում, որ վերջին ժամանակահատվածում բրազիլացին հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, չունի վնասվածք և իր թիմի հաղթանակների հարցում ունի մեծ դերակատարում:

Այս հոլովակում Ռոնալդինյոն կրկին իր բարձրության վրա է, ցուցադրում է հիանալի վարպետություն և դառնում է գեղեցիկ գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ:

Հավելենք, որ Սկոլարիի հայտացուցակում նշված չէր նաև «Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսի անունը: Ինչպես երևում է, պորտուգալացի մասնագետը շեշտը դրել է երիտասարդ կադրերի վրա:
 

Placeholder
Անկրկնելի Ռոնալդինյոն պետք չեկավ Սկոլարիին (Տեսանյութ)