«Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում». Քաղաքացիները դուրս են եկել բողոքի (տեսանյութ)
Օրվա թեմա
10:33 16/05/2013

«Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում». Քաղաքացիները դուրս են եկել բողոքի (տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի առջև մի շարք քաղաքացիների նախաձեռնությամբ մեկնարկել է բողոքի ակցիա` ընդդեմ գազի սակագնի բարձացման:

Մասնակիցների ձեռքին կան «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում» «Հայռուսգազարդ+ՀՀԿ=գենոցիդ», «Գազի գնի բարձրացումը դառնա վարչախմբի տապալման սկիզբ» կարգախոսով պաստառներ:

Ակցիային են միացել նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը:

Մասնակիցները նշեցին, որ նախատեսում են ստորագրահավաք կազմակերպել և ներկայացնել ՀՀ կառավարություն:

Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն` 221 000 դրամ սահմանելու հայտով:
Մանրամասներն ավելի ուշ:

Լուսանկարներն` այստեղ

Նախորդող հրապարակումներ`
Թաթուլ Մանասերյան. «Գնաճն անխուսափելի է. գազի թանկացումով կարձանագրվի 3 տոկոսից ավելի գնաճ»

Գազի հնարավոր թանկացման հետևանքները. «Ցեմենտի արտադրությունը կկանգնի, շինարարությունն ու տրանսպորտը կտուժեն»

Գազի գինը կդառնա՞ 221 հազար դրամ. «ՀայՌուսգազարդ»-ը բնական գազի գնի վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ-ին

Placeholder
«Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում». Քաղաքացիները դուրս են եկել բողոքի (տեսանյութ)