Մեսսի. «Բարսելոնը» մրցաշրջանի ընթացքում շատ էր զգում Վիլանովայի կարիքը»
Աշխարհում
15:53 16/05/2013

Մեսսի. «Բարսելոնը» մրցաշրջանի ընթացքում շատ էր զգում Վիլանովայի կարիքը»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մեքսիկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ մրցաշրջանը, ընդհանուր առմամբ, իր թիմի համար կարելի է հաջող համարել:

Հիշեցնենք, որ կատալոնյան թիմը հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, սակայն հաջողության չի հասել Իսպանիայի գավաթի խաղարկությունում ու Չեմպիոնների լիգայում:

«Հաղթանակն ազգային առաջնությունում կարևոր է, և ես շատ ուրախ եմ մեր հաջողության համար: Չէ՞ որ շրջանցեցինք այնպիսի մրցակցի, ինչպիսին Մադրիդի «Ռեալն» է: Իհարկե, հեշտ չէր, որովհետև մրցաշրջանից առաջ փոխվել էր թիմի գլխավոր մարզիչը: Երբ Տիտո Վիլանովան գլխավորեց «Բարսելոնը», մենք գերազանց տրամադրություն ունեինք, որովհետև ոչինչ չէր փոխվում: Բայց երբ նա բուժման նպատակով մեկնեց ԱՄՆ, նրա բացակայությունն զգացվեց: Եվ ոչ այն պատճառով, որ Ռոուրան և մյուս մարզիչները չէին կատարում իրենց պարտականությունները: Ոչ, մենք պարզապես գլխավոր մարզչի կարիքն ունեինք»:

Placeholder
Մեսսի. «Բարսելոնը» մրցաշրջանի ընթացքում շատ էր զգում Վիլանովայի կարիքը»