Սևակ Մխիթարյանը գրավեց 13-րդ տեղը
Սպորտ
16:33 16/05/2013

Սևակ Մխիթարյանը գրավեց 13-րդ տեղը

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 92 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

9,5 միավորով աշխարհամասի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):

Placeholder
Սևակ Մխիթարյանը գրավեց 13-րդ տեղը