Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա.Մարտիրոսյան. Ծառուկյանը շատ ազնիվ հայտարարեց, որ իրենք չեն էլ կարող լինել ընդդիմություն... ցավոք ուշ ասվեց այդ մասին
«Մեր սպասելիքները մեծ հաշվով չարդարացան, որովհետև թե խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրությունների այլ արդյունքներ էինք ակնկալում: Իսկ նախագահական ընտրություններում ես, հակառակը, նման արդյունք չէի սպասում, ինչ եղավ` խոսքս լցոնումների մասին չէ , այլ նրա, որ իրական ընտրողը վստահության իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին» ,- լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով վերջին մեկ տարվա ընտրական գործընթացները, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` թեև երեք ընտրություն անցանք, բայց ժողովուրդը այդպես էլ չունեցավ իրական իշխանություն և բարեփոխումները, որ անհրաժեշտ են երկրին, դեռ չկան. «Այս երկու տարիների ընթացքում տեսանք, որ քաղդաշտում տեղի ունեցան գործընթացներ, որոնք քողածածկույթի դեր էին կատարում: Այդ գործընթացներին իրենց աջակցությունը բերեցին նաև մեր գործընկերները` այս խճանկարի արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, որ ընտրողները որպես ընդդիմություն ընտրեցին ԲՀԿ-ին: Եվ Գագիկ Ծառուկյանն էլ շատ ազնիվ հայտարարեց, որ իրենք չեն էլ կարող լինել ընդդիմություն... ցավոք` շատ ուշ ասվեց այդ մասին»,- հայտարարեց բանախոսը ու հիշատակեց ՀԱԿ-ին, ով դա չտեսավ կամ էլ չուզեցավ տեսնել:
Ա.Մարտիրոսյանը նշեց, որ իրական լակմուսային թուղթ հանդիսացան նախագահական ընտրությունները, երբ ակնհայտ դարձավ, թե ով է իրական ընդդիմությունը և ովքեր են, որ փորձում են պայքարել իշխանության դեմ և հակառակը` լինելով ընդդիմություն` պայքարում են ընդդիմության դեմ: Նաև հավելեց, որ այս ամենի կուլմինացիան Երևանի ավագանու ընտրություններն էին, երբ ընտրակաշառքը այդքան լավ աշխատեց և քաղաքացին էլ պատժեց ընդդիմադիրներին, ասելով` ես այսքան ծայրահեղ նեղ վիճակում եմ գտնվում, իսկ դուք ձեր շահերն եք առաջ տանում. «Իշխանությունն արդեն ցույց է տվել, որ ինքը սա է և այդպես էլ շարունակելու է` ոչ փոխելու է, շարունակելու է ատկատները և այլն: Նա դեմքը չի էլ թաքցնում»,- ավելացրեց նա: