ԿԳՆ հայտարարում է մրցույթներ միջպետական համաձայնագրի շրջանակում
Կրթություն, գիտություն
15:10 17/05/2013

ԿԳՆ հայտարարում է մրցույթներ միջպետական համաձայնագրի շրջանակում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների համար:

Ըստ այդմ, հայտարարվում է՝

Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար /1 մագիստրոսական և 1 ասպիրանտական կրթաթոշակ/,

Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար/10 կրթաթոշակ/,

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար /2 բուհական,2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ/:

Placeholder
ԿԳՆ հայտարարում է մրցույթներ միջպետական համաձայնագրի շրջանակում