«Գազի սակագնի թանկացումը քաղաքական չէ». կարծում է Գագիկ  Մակարյանը
Քաղաքական
16:40 17/05/2013

«Գազի սակագնի թանկացումը քաղաքական չէ». կարծում է Գագիկ Մակարյանը

«Իրանական գազի խնդիրը քաղաքական է, սակայն իրանական կողմը պատրաստակամ էր ավելի մեծ հնարավորություն տրամադրել Հայաստանին, հատկապես, որ Իրանի տնտեսությունը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ուրախ կլինի իր հնարավորությունները օգտագործել ավելի լիարժեք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Պատասխանելով հարցին, թե «ՀայՌուսգազարդ»-ի կողմից գազի սակագնի թանկացումը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հարց է, Գագիկ Մակարյանը նշեց, որ  Ռուսաստանը քաղաքական երկիր է, բոլոր երկրների հետ մանիպուլյացիաներ անելու համար օգտագործում է քաղաքական ֆակտորը, բայց գազի գնի բարձրացումը քաղաքական չէ: «Պատճառները ավելի շատ պետք է մեր մեջ տեսնենք: Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնականում դառնում է հարվածելի, և գերտերությունները կարող են դա միշտ էլ իրենց նպատակների համար օգտագործել»,- ասաց Գ.Մակարյանը:

 

 

Placeholder
«Գազի սակագնի թանկացումը քաղաքական չէ». կարծում է Գագիկ Մակարյանը