Քաղաքագետ. Պետք չէ գնահատել գազի թանկացումը որպես Երևանին պատժելու Մոսկվայի մի փորձ
Քաղաքական
13:42 17/05/2013

Քաղաքագետ. Պետք չէ գնահատել գազի թանկացումը որպես Երևանին պատժելու Մոսկվայի մի փորձ

Արտաքին քաղաքականության մեջ որևէ  հեռանկարային զարգացում սպասելի չէ: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով,  ներկայումս երկու գործընթաց կա` Ռուսաստանի հետ բավական դինամիկ հարաբերությունների կայացումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացամանը զուգահեռ, և Եվրոպայի հետ հարաբերությունների նորացումը, մասնավորապես՝ Ասոցիացման պայմանագրի շրջանակներում:

«Սրանք լուրջ ձեռքբերումներ են և մինչ օրս Հայաստանը ընթանում է շատ արդյունավետ ուղով», - ասաց նա:

Անդրադառնալով գազի գնի թանկացմանը և այդ համատեքստում հնչող կարծիքների, թե դա կապ ունի Եվրասիական միությանը անդամակցելուն, քաղաքագետը նշեց, որ պետք չէ այնքան նեղ նայել խնդրին:

«Պետք չէ մտածել, որ Հայաստանը այդ առումով բացառություն է Ռուսաստանի համար, մանավանդ, որ գազի ոլորտը Չուբայսի ձեռքում է: Ինչ վերաբերվում է այլ համագործակցությանը, ապա պետք է նկատենք, որ ռազմաքաղաքական ոլորտում հարաբերություններն ավելի են սերտանում: Ըստ այդմ՝ պետք չէ գնահատել գազի թանկացումը որպես Երևանին պատժելու՝ Մոսկվայի մի փորձ»:

Placeholder
Քաղաքագետ. Պետք չէ գնահատել գազի թանկացումը որպես Երևանին պատժելու Մոսկվայի մի փորձ