Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
xxxxxxxՔաղաքացիների 42.7%-ը կարծում է, որ դատախազությունում և քննչական մարմիններում անկախ չեն և պատվերներ են կատարում (աղյուսակ)
Դատախազության և քննչական մարմինների հետ շփում ունեցած մարդկանց 27,5 տոկոսը բոլորովին համաձայն չեն, որ այդ մարմինները լիովին և արդյունավետորեն պաշտպանում են պետության շահերը, ազնիվ են, հրաժարվում են կաշառք վերցնելուց: Այդ մասին տեղեկանում ենք Panorama.am-ին տրամադրված Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփընի»-ի կողմից կատարված ուսումնասիրության քննչական մարմիններին վերաբերող բաժնից:
Հարցումը 2013 թվականի արդյունքներն է ամփոփում: Իսկ 2009-ին պատկերը եղել է այսպիսին` հարցվածների 13.6 տոկոսը բոլորովին համաձայն չեն եղել, որ այդ մարմինները լիովին և արդյունավետորեն պաշտպանում են պետության շահերը, ազնիվ են, հրաժարվում են կաշառք վերցնելուց:
2013-ի արդյունքներով, հարցվածների 5.3 տոկոսը (2009-ին` 11.4 տոկոսը) հիմնականում համաձայն չեն, որ դատախազությունն ու քննչական մարմինները լիովին և արդյունավետորեն պաշտպանում են պետության շահերը, ազնիվ են, հրաժարվում են կաշառք վերցնելուց: 19.8 տոկոսը (2009-ին` 22 տոկոսը) համաձայն են, բայց` վերապահումներով, հիմնականում համաձայն են` 23.7 տոկոսը (2009-ին 28 տոկոսը), լիովին համաձայն են 17,6 տոկոսը (2009-ին 22 տոկոսը) և այդ մասին չգիտեն հարցվածների 6.1 տոկոսը (2009-ին դրանց թիվը եղել է 0.8 տոկոս):
Հարցվածների 45 տոկոսը 2013-ին հայտնել է, որ բոլորովին համաձայն չէ, որ դատախազությունում ու քննչական մարմիններում «գործեր են սարքում», լիովին և արդյունավետորեն պաշտպանում են պետության շահերը: Համեմատության համար նշենք, որ 2009-ին այդ տոկոսը կազմել է 48.5: Հիմնականում համաձայն չեն հարցվածների 9.9 տոկոսը (2009-ին 18.2 տոկոս), համաձայն են, բայց վերապահումներով` 15.3 տոկոսը (2009-ին 15.2 տոկոս), հիմնականում համաձայն են հարցվածների 7.6 տոկոսը (2009-ին 6.8 տոկոս), լիովին համաձայն են 9.2 տոկոսը (2009-ին` 6.8 տոկոս) և այդ մասին չգիտեն հարցվածների 13 տոկոսը (2009-ին 4.5 տոկոս):
Ըստ նույն հարցման, հարցված քաղաքացիների 42.7 տոկոսը կարծիք է հայտնել, որ դատախազությունում և քննչական մարմիններում անկախ չեն և պատվերներ են կատարում, պաշտոնական դիրքն օգտագործում են սեփական խնդիրների լուծման համար: 2009-ին այդ տոկոսը կազմել է 35.6: Եվ միայն հարցվածների 6.9 տոկոսն է (2009-ին 9.1 տոկոս) պատասխանել, որ այդ տարբերակի հետ բոլորովին համաձայն չէ:
Հարցվածների 49.6 տոկոսը պատասխանել է, որ լիովին համաձայն է, որ որոշ դեպքերում դատախազությունում ու քննչական մարմիններում ստիպված են կաշառք վերցնել, անկախ չեն և պատվերներ են կատարում: Համեմատության համար նշենք, որ 2009-ին այդ տվյալը կազմել է 48.5 տոկոս: Հարցվածների միայն 13.7 տոկոսն է ասել (2009-ին 12.9 տոկոսը), որ լիովին համաձայն է, որ հիմա կաշառակերության դեպքերն ավելի քիչ են, քան նախկինում:
|
Որքանո՞վ եք համաձայն, որ Դատախազությունն ու քննչական մարմինները … |
Բոլորովին համաձայն չեն |
Հիմնա-կանում համա-ձայն չեն |
Համաձայն են վերա-պահում-ներով |
Հիմնա-կանում համա-ձայն են |
Լիովին համաձայն են |
Չգիտեն |
|
|
Լիովին եւ արդյունավետորեն պաշտպանում են պետության շահերը, ազնիվ են, հրաժար-վում են կաշառք վերցնելուց |
2013 |
27.5% |
5.3% |
19.8% |
23.7% |
17.6% |
6.1% |
|
2009 |
13.6% |
11.4% |
22.0% |
28.0% |
22.0% |
0.8% |
|
|
«Գործեր են սարքում», լիովին եւ արդյունավետորեն պաշտ-պանում են պետության շահերը |
2013 |
45.0% |
9.9% |
15.3% |
7.6% |
9.2% |
13.0% |
|
2009 |
48.5% |
18.2% |
15.2% |
6.8% |
6.8% |
4.5% |
|
|
Ազնիվ են, հրաժարվում են կաշառք վերցնելուց |
2013 |
10.7% |
6.9% |
16.8% |
12.2% |
42.0% |
11.5% |
|
2009 |
9.8% |
12.1% |
15.2% |
15.2% |
35.6% |
12.1% |
|
|
Անկախ չեն եւ պատվերներ են կատարում, պաշտոնական դիրքն օգտագործում են սեփական խնդիրների լուծման համար |
2013 |
6.9% |
4.6% |
16.0% |
18.3% |
42.7% |
11.5% |
|
2009 |
9.1% |
9.1% |
20.5% |
18.2% |
35.6% |
7.6% |
|
|
Որոշ դեպքերում ստիպված են կաշառք վերցնել, անկախ չեն եւ պատվերներ են կատարում |
2013 |
5.3% |
6.1% |
11.5% |
17.6% |
49.6% |
9.9% |
|
2009 |
3.0% |
3.8% |
19.7% |
23.5% |
48.5% |
1.5% |
|
|
Պաշտոնական դիրքն օգտագործում են սեփական խնդիրների լուծման համար |
2013 |
23.7% |
6.1% |
15.3% |
18.3% |
||