Հենրիխ Մխիթարյան. «Դանդաղ էինք գործում հարձակման գծում»
Սպորտ
11:44 20/05/2013

Հենրիխ Մխիթարյան. «Դանդաղ էինք գործում հարձակման գծում»

Զապորոժիեի «Մետալուրգի» հետ խաղում արձանագրած ոչ-ոքիից հետո (3:3) Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցերին:

- Հենրիխ, ի զարմանս շատերի, «Մետալուրգը» գործնականում ողջ խաղի ընթացքում, հաշվի մեջ առջևում էր: Նրանք առաջին հերթին ինչո՞վ գերազանցեցին ձեզ:
- Նրանք լավ էին հակագրոհում, ինչի շնորհիվ հաջողվեց մի քանի անգամ աչքի ընկնել: Առաջին հերթին դրանք մեր սխալներն էին, որոնցից «Մետալուրգը» կարողացավ օգտվել: Ցավոք, չկարողացանք իրացնել ստեղծած լավ պահերը և հաշիվն ավելի շուտ հավասարեցնել: Բայց գլխավորն այն է, որ չնայած խաղի ընթացքում պարտվում էինք, թիմը թևաթափ չեղավ և ցանկանում էր հաղթել:

- Իսկ ի՞նչը ձեզ չբավարարեց:
- Հավանաբար, բավարար քանակով գոլային հնարավորություններ չունեցանք: Ու թեպետ 3 գոլ խփեցինք, պահերի իրացումն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր: Կարծում եմ` դանդաղ էինք գործում հարձակման գծում:

- Կարելի՞ է միանգամայն այլ տրամադրվածություն ակնկալել հաջորդ խաղում:
- Անկասկած: Հնարավոր ամեն ինչ կանենք` հաղթելու և ինչպես մեզ, այնպես էլ երկրպագուներին ուրախացնելու համար:

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. «Դանդաղ էինք գործում հարձակման գծում»