«Հայ» բառը թուրքական մարզադաշտում հայհոյանք է
Սպորտ
14:00 20/05/2013

«Հայ» բառը թուրքական մարզադաշտում հայհոյանք է

Թուրքական «Հյուրիյեթ» թերթի սյունակագիր Էլիֆ Չոնգուր Թյուֆեքչին իր հերթական գրառման մեջ անդրադառնում է թուրքական սպորտում և մարզասերների շրջանում առկա այլատյացության դրսևորումներին:

«Ստիպված ենք ընդունել, որ այլատյացությունը թուրքական սպորտի ամենակարևոր և օրակարգային գաղտնի թեմաներից է: «Դիարբաքրսփոր»-ի խաղերի ժամանակ սարսափելի վանկարկումները ճիշտ և ճիշտ այլատյացության դրսևորումներ են: Ազգային հավաքականի խաղերի ժամանակ մեր մարզասերները վանկարկում են «Թող հայ լինի նա, ով ոտքի չկանգնի», հրեական թիմերի հասցեին սարսափելի հայհոյանքներ հնչեցնում: Իսկ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրք մարզասերները մարզադաշտում գոռում էին «Բոլորս Օգյուն ենք» (Օգյուն Սամասթը Դինքին սպանած հանցագործն է)»,-գրում է թուրք սյունակագիրը:

Ըստ Թյուֆեքչիի` այլատյացության հաղթահարման միակ ճանապարհը ոչ թե այն մերժելն է, այլ դրա հետ առերեսվելը, իսկ թուրքական մարզաշխարհի ներկայացուցիչները շարունակում են մերժել սպորտում այլատյացության առկայությունը:

Placeholder
«Հայ» բառը թուրքական մարզադաշտում հայհոյանք է