Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած ծրագիրը ծրագիր չի համարում, այլ հռչակագիր, որը չունի ոչ միայն կոնկրետություններ, այլ նաև ձևակերպումները մշուշոտ են ու անորոշ:
«Ծրագիրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները»,- նշեց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ այն կազմվել է երկրի ղեկավարի ելույթից, տարբեր քաղաքական ուժերի արտահայտած մոտեցումներից:
Նրա դիտարկմամբ, ծրագիր կազմողները խորքային պատկերացումներ չունեն, թե որոնք են հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրները: ՀՅԴ-ական գործիչը նշեց նաև, թե ինչպիսի կարևորագույն հարցեր չեն ընդգրկվել ծրագրում, օրինակ ազգային ավիափոխադրողի մասին ոչ մի խոսք չկա և այլն:
Ա. Մինասյանի խոսքով, մեկ տարի առաջ էլ կառավարությունը ներկայացրեց ծրագիր, բայց ոչ մի թիրախային հարց այս ընթացքում չի լուծվել:
Արծվիկ Մինասյանի կարծիքով, ժողովուրդը չի կարող հույս կապել այս կառավարության հետ: «Ներկա իշխանությունների ամենամեծ վատությունը, որ արել են ժողովրդին, հույսը սպանելն է, իսկ հույս սպանելը նշանակում է ապագան ոչնչացնել: Մեր խնդիրն է վերականգնել այդ վստահությունը»,- ասաց նա` հավելելով, թե ինչ պետք է աներ իշխանությունը. «Իշխանությունը պետք է այս ընթացքում փորձեր կառավարության կազմում հնարավորինս ընդգրկել առողջ մասնագիտական կարողություն ունեցող, հանրության մեջ վստահություն վայելող մարդկանց»:
ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկմամբ, մեր ժողովրդին մշուշոտ ապագա է սպասվում: Նա վստահ է, որ հասարակության մեջ խռովություն կբարձրանա: Ըստ նրա, դա ուշ չի լինի: