Մահմուդ Ահմադինեժադը կպաշտոնավարի մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը
Քաղաքական
14:35 21/05/2013

Մահմուդ Ահմադինեժադը կպաշտոնավարի մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը

Մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը յուրաքանչյուր վայրկյանն օգտագործելու եմ երկրում առկա խնդիրները վերացնելու համար:
Այդ մասին իրանական «Արիա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Քերման նահանգում ածուխի մշակման գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նշենք, որ հունիսի 14-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս տարի լրանում է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման երկրորդ շրջանը:

ԻԻՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ նոր նախագահի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում մինչև նախորդի լիազորությունների ավարտը, նախագահի պարտականությունները կատարում է նախկին նախագահը:

Հավելենք, որ այսօր Սահմանադրության պահապանների խորհուրդը կհայտարարի գրանցված այն թեկնածուների անունները, որոնք իրավունք կունենան մասնակցել ընտրապայքարին:

Նախորդող հրապարակումներ՝
Ահմադինեժադի առաջին տեղակալն ու խորհրդականը հրաժարվել են նախագահական ընտրապայքարից

Իրանում 460-ից ավել նախագահի թեկնածու է գրանցվել. Ռաֆսանջանին, Ահմադինեժադի եղբայրն ու խնամին ևս այդ ցուցակում են

Placeholder
Մահմուդ Ահմադինեժադը կպաշտոնավարի մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը