Հինը` լրամշակված. Արզումանյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին
Քաղաքական
12:45 21/05/2013

Հինը` լրամշակված. Արզումանյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, խորհրդարանի դատին ներկայացված կառավարության ծրագիրն ամենևին էլ նորը չէ, այլ` հին ծրագրի լրամշակված տարբերակը: «Այս անգամ կենացները քաղցրացել են, ավելի համապարփակ փաստաթուղթ է ստացվել, երևում է մեկ մարդ է խմբագրել ամբողջ ծրագիրը, կան իհարկե դրական որոշ փոփոխություններ, բայց մտահոգիչը նույնն է` սա նախընտրական պլատֆորմ է», -հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք կուզենային ավելի շատ տեսնել հստակ ծրագիր, գործողություններ և սպասվող արդյունքներ: «100 հազար աշխատատեղի մասին եք խոսում, ցույց տվեք թվերը, իրական վիճակը` ինչպես, ինչ պայմաններում: Օրինակ, մի դրույթ Ձեր ծրագրից դուք խոսում եք զբոսաշրջության զարգացման մասին, բայց պետք է հասկանալ` անհնար է Հայաստանում զբոսաշրջություն զարգացնել առանց ավիացիոն հստակ քաղաքականության, պետք է ամեն ինչ անել, որ ավիացիոն ոլորտի քաղաքականությունը հստակեցվի, բայց նման բան չի արվում», -հավելեց պատգամավորը` հայտարարելով, որ ինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Հարակից հրապարակում. Բան մի արեք, նստեք սա լուծեք. Հրանտ Բագրատյանը առաջարկներ է ներկայացրել կառավարությանը

 

Placeholder
Հինը` լրամշակված. Արզումանյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին