Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական ձայները խեղճացել են. Հրանուշ Հակոբյանը` «Եվրատեսիլ»-ում արդյունքների մասին
«Եթե դուք ինձ կառաջարկեք մի ուրիշ ձև, թե ինչպես 7 միլիոնին դիմել, ապա ես անպայման ձեզ կլսեմ: Բայց միակ ձևը, որով ես կարող եմ դիմել Սփյուռքին, դա այս դիմումի ձևն է, որը տարբեր ձևերով և տարբեր առիթներով մենք օգտագործում ենք», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Եվրատեսիլ» երգի մրցույթին ընդառաջ իր ուղերձի մասին հարցին, հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ասեմ, որ Հոլանդիայից, Բելգիայից վերջին օրերին մեր խոսակցության արդյունքում դեսպանատներից ասում են, որ իրենց sms-ները տեղ չեն հասել, գերմանական կողմից մեզ ասացին, որ ասում են, իրենց ուղարկած ձայները դրվել են Իսրայելի ձայների վրա: Օրինակ՝ Հոլանդիան առաջին անգամ է մասնակցել Եվրատեսիլին: Ասում են՝ քանի որ միլիոնավոր հոլանդացիներ քվերակել են իրենց հարևանների օգտին, գիտեք սա քաղաքականություն է, և բոլորն իրենց հարևանների օգտին են քվեարկում, հայկական ձայներն արդեն փոքրացել են, այսպես ասած, խեղճացել են: Երբ Հոլանդիան չէր մասնակցում, հայկական ձայնն ավելի մեծ էր երևում, որովհետև նրանք արդեն մեծ հետաքրքրություն չունեին Եվրատեսլիլի նկատմամբ»,- իրավիճակը ներկայացրեց Հրանուշ Հակոբյանը:
Մի բան, ըստ նախարարի փաստ է. «Դորինս խումբը հիանալի կատարեց երգը»:
«Ուրախ պետք է լինենք, որ ադրբեջանական կողմը միլիոններ ծախսեց, բայց առաջին տեղը չգրավեց և չկարողացավ «Եվրատեսիլ»-ն իրենց երկիր տանել: Շատ լավ գիտեք, թե ինչպես են խոսում կեղծիքի, կաշառքի մասին «Եվրատեսիլ»-ում: Մյուս կողմից էլ ես գտնում եմ, որ մեր հայկական համայնքները ինչ որ արել են մյուս տարիներին, այս տարի ևս արել են»,- նկատեց տիկին Հակոբյանը: