Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»
Աշխարհում
11:11 21/05/2013

Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երեկ երեկոյան հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռանա «Ռեալից»:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը, համաձայն պայմանագրի, ևս երեք մրցաշրջան պետք է անցկացներ «Արքայական թիմում», սակայն կողմերն ընդհանուր հայտարարի են հանգել այն ժամկետից շուտ խզելու հարցում:

«Անցած մրցաշրջանում մենք հիանում էինք դիտարժան խաղով ու արդյունքներով: Իսկ հիմա մեզ համար անբավարար է մտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ ու երկրորդ տեղը գրավել Պրիմերայում: «Ռեալը» մեծ ակումբ է, որովհետև նրա կուլտուրայի հիմքը հաղթանակներն են»,- հայտարարել է Պերեսը:

Placeholder
Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»