Ռունին հայր է դարձել
Սպորտ
16:45 21/05/2013

Ռունին հայր է դարձել

Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հաձակվող Ուեյն Ռունին 2-րդ անգամ հայր է դարձել: Ռունին հայտարարել է, որ իր կինը` Կոլինը, 2-րդ որդին է լույս աշխարհ բերել, որին անվանել են Քլեյ: Կնոջ հղիության հետ կապված ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել Անգլիայի առաջնության վերջին տուրի «Վեստ Բրոմվիչի» (5:5) հետ կայացած հանդիպումը:

«Մեր հիասքանչ որդին` Քլեյ Էնթոնի Ռունին, արդեն ծնվել է: Քլեյն ու Կոլինն իրենց լավ են զգում: Մենք երջանիկ ենք»,- նշել է Ռունին:
Հիշեցնենք, որ Ուեյնի առաջնեկը` Կայը, արդեն 3 տարեկան է:
 

Placeholder
Ռունին հայր է դարձել