Վանաձորի թիվ 8 դպրոց. Աշխատանքից ազատված ուսուցչուհու պատճառով ուսուցիչները աշխատավարձ չեն ստանում
Կրթություն, գիտություն
15:32 21/05/2013

Վանաձորի թիվ 8 դպրոց. Աշխատանքից ազատված ուսուցչուհու պատճառով ուսուցիչները աշխատավարձ չեն ստանում

2004 թվականից մինչ օրս Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենը դատական քաշքշուկի մեջ է. դրանից տուժում է դպրոցի ամբողջ կոլեկտիվը, քանի որ մնում են առանց աշխատավարձի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչից են սկսվել դատական քաշքուկները:

2004 թվականին դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանն ազատվել է աշխատանքից օպտիմալացման շրջանակներում: Ուսուցչուհին դիմել է դատարան: Առաջին ատյանը, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները բավարարել էին ուսուցչուհու հայցը՝ նախկին աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի գումարը ստանալու վերաբերյալ:

Սուսաննա Սարգսյանը վերականգնել էր աշխատանքում՝ որպես համակարգչային օպերատոր և ուսուցչուհի՝ ունենալով 10 ժամ, որից 4-ը՝ ինֆորմատիկա, 6-ը՝ պատմության դասաժամ:
Ի դեպ, պատմության ժամերը եղել են տնօրենինը:

Տնօրենն ասաց, որ հարկադիր ծառայությունն է իրեն ստիպել, որ լրացնի 10 ժամը, ինքն էլ իր ժամերն է տվել ուսուցչուհուն: Սակայն վերականգնումից մեկ ամիս անց, տնօրենի պատմելով, կրկին ազատում է աշխատանքից որպես գործալիք: Ուսուցչուհին կրկին դիմում է դատարան: Դատարանի վճռով կրկին վերականգնվում է ու որոշման մեջ նշվում է, որ պետք է վճարել նրան հարկադիր պարապուրդի դիմաց:

Տնօրեն Կ. Ստեփանյանն ասաց, որ կատարել է վճիռը, սակայն այդ հրամանը չի վերականգնել ուսուցչուհուն աշխատանքի, որովհետև ուժի մեջ է մնացել աշխատանքից ազատման հրամանը: Ուսուցուհուն վճարել են 2005-2007 թթ. աշխատավարձը:

Աշխատանքում չվերականգնվելու համար ուսուցչուհին հերթական անգամ դիմել էր դատարան: Գործը հասել է մինչև վճռաբեկ: Տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն հանցակազմ չեն գտել, գործը կարճվել է: Դատական գործընթացները շարունակվում են, ուսուցիչների աշխատավարձերը պարբերաբար չի տրվում՝ վճարելով ինֆորմատիկայի ուսուցչուհուն՝ հարկադիր պարապուրդի դիմաց:

Նա նշեց, որ այսօր դատարանների հետո որևէ անելք չունեն, անելիքը հարկադիր կատարման ծառայության հետ է: Կ. Ստեփանյանը նշեց, որ ուսուցչուհու հետ միջանձնային որևէ կոնֆլիկտ չի եղել, իսկ այն նույն որոշմամբ, որով ազատվել է, ազատվել են հայոց լեզվի երկու ուսուցչուհիներ, որոնք ունեցել են 10-ական դասաժամ, մինչդեռ օրենքը պահանջում էր ունենալ մեկ դրույքի 2/3-ը՝ այսինքն 14 ժամ:

«Սուսաննա Սարգսյանի թիկունում կանգած է Վանաձորի առաջին ատյանի իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը»,- հայտարարեց դպրոցի տնօրենը: Նա ասաց, որ այս մասին տեղյակ են պահել նաև դատախազությանը:

Placeholder
Վանաձորի թիվ 8 դպրոց. Աշխատանքից ազատված ուսուցչուհու պատճառով ուսուցիչները աշխատավարձ չեն ստանում