Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից
Քաղաքական
20:13 22/05/2013

Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից

 Ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը, որը հեռարձակում է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը, կարող է երեք տարով զրկվել այն հեռարձակելու իրավունքից, կամ տուգանվել՝ ձայների անհավասար հաշվարկի պատճառով: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցվմամբ, նշել է  «Յուստ» իրավաբանական ընկերության իրավաբան Դենիս Շումսկին:

Նրա խոսքով, չնայած Ադրբեջանի կողմից այսպես կոչված սխալ արդյունքների բացահայտման գործընթաց սկսելու որոշմանը, ըստ մրցույթի կանոնակարգի, առաջին հերթին պատժվում է մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանի իշխանությունները, երեքշաբթի օրը, վերհանել են բջջային խոշորագույն օպերատորների տվյալները, ըստ որոնց, ադրբեջանցիների կողմից տրված ձայների քանակով, «Եվրատեսիլում» Ռուսաստանը գրավել է երկրորդ տեղը ու պիտի վաստակեր ամենաքիչը 10 միավոր։

Placeholder
Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից