Մեսսի. «Վստահ եմ, որ Նեյմարը կուժեղացնի մեր թիմի խաղը»
Աշխարհում
11:43 22/05/2013

Մեսսի. «Վստահ եմ, որ Նեյմարը կուժեղացնի մեր թիմի խաղը»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել «Սանթոսի» ու Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի` կատալոնյան ակումբ տեղափոխության մասին:

«Ես չգիտեմ` վերջնարդյունքում նա կտեղափոխվի՞ «Բարսելոն»», թե՞ ոչ,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Այդ հարցին միայն Նեյմարը կարող է պատասխանել: Սակայն ես կարծում եմ, որ նա մեկն է այն ֆուտբոլիստներից, ովքեր խաղադաշտում որոշակի դեր են կատարում: Ունի որակներ, որոնցով տարբերվում է մյուսներից: Վստահ եմ, որ նա կկարողանա նկատելիոերեն ուժեղացնել մեր թիմի խաղը: Գերազանց կլիներ, եթե տեղափոխվեր «Բարսելոն»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնի» ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում «Սանթոսի» հետ, սակայն կողմերն առայժմ վերջնական համաձայնության չեն հանգել:

Placeholder
Մեսսի. «Վստահ եմ, որ Նեյմարը կուժեղացնի մեր թիմի խաղը»