«Orange-ը ներկայացնում է նոր հեղափոխական ծառայություն». Այսօրվանից կարելի է ակտիվացնել «Իրար հետ» փաթեթը
Տնտեսություն
13:30 22/05/2013

«Orange-ը ներկայացնում է նոր հեղափոխական ծառայություն». Այսօրվանից կարելի է ակտիվացնել «Իրար հետ» փաթեթը

«Orange-ը ներկայացնում է նոր հեղափոխական ծառայություն, որն առաջարկում ենք մեր ներկա բաժանորդներին և նրանց, ովքեր կմիանա»,- լրագրողներին այսպես ներկայացրեց Orange-ի նոր առաջարկը «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժիլբերտը:

Այսօրվանից Orange-ն առաջարկում է ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3, 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ այս նոր առաջարկի շնորհիվ իրենց բաժանորդները ստանում են հնարավորություն` անսահմանափակ խոսելու այն մարդկանց հետ, ում ամենաշատն են զանգահարում` անկախ նրանից Երևանում են ապրում, թե մարզերում:

«Օրանժ Արմենիա» ընկերության մերքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց առաջարկը` նշելով. «Կարևոր օր է մեզ համար, բավական երկար ժամանակ էինք գալիս այս գաղափարին և իրականացմանը»: Ըստ նրա, այս առաջարկի նորարարությունն այն է, որ երկու տարբեր տեսակի բաժանորդագրություններ ունեցող մարդիկ կարող են լինել խմբի անդամ. «Այս առումով հեղափոխական է մեր առաջարկը»:

Orange-ի կանխավճարային, ինչպես նաև Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրությունների ներկա և նոր բաժանորդները կարող են ստեղծել «Իրար հետ» փաթեթ և այնտեղ ներառել ում ցանկանում են` անկախ բաժանորդի սակագնային պլանից: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել sms 140 կարճ համարին` տեքստում նշելով այն բաժանորդի համարը, ում հետ բաժանորդը ցանկանում է անսահմանափակ խոսել: Խոսենք կանխավճարային ծառայության ներկա և նոր բաժանորդները օրական կվճարեն 20 դրամ` ամբողջ օրվա ընթացքում խմբի մյուս անդամների հետ անվճար խոսելու համար, իսկ Դելֆին, Պանտերա և Թիթեռ բաժանորդների համար օգտագործումը կլինի անվճար:

«Այս առաջարկը կհետաքրքրի շատերին. այն կատարյալ լուծում է սիրահար զույգերի, ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների, ընտանեկան բիզնեսների համար»,- վստահություն հայտնեց Ա. Մկրտչյանը:

Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:

Placeholder
«Orange-ը ներկայացնում է նոր հեղափոխական ծառայություն». Այսօրվանից կարելի է ակտիվացնել «Իրար հետ» փաթեթը