«Wicked Local». Քրիստինե Այանյանը բրոնզե մեդալ կստանա Մեծ Բրիտանիայի արքայազնից և հարցազրույց կվերցնի նրանից
Աշխարհում
10:26 22/05/2013

«Wicked Local». Քրիստինե Այանյանը բրոնզե մեդալ կստանա Մեծ Բրիտանիայի արքայազնից և հարցազրույց կվերցնի նրանից

«Մասաչուսեթս նահանգի միս դեռահաս-2013» մրցույթի հաղթող ամերիկահայ Քրիստինե Այանյանը բրոնզե մեդալ կստանա Մեծ Բրիտանիայի արքայազն Էդվարդի կողմից: Այս մասին տեղեկացնում է «Wicked Local» պարբերականը:

Արարողությունից հետո դեռահասը հարցազրույց կվերցնի արքայազնից` «Teen Kids News» ծրագրի համար, որը կհեռարձակվի ABC հեռուստալիքով:

«Իմ երազանքն իրականություն դարձավ: Չէ՞ որ թագավորական ընտանիքի անդամի հետ հարցազրույցը բացառիկ հնարավորություն է ցանկացած հեռուստալրագրողի համար»,- ասել է Քրիստինեն:

Նշենք, որ 14-25 տարեկան շնորհալի երիտասարդներին պարգևատրման հիմնադրամը ստեղծվել է Էդվարդի հոր` արքայազն Ֆիլիպի կողմից 1956թ-ին:

Placeholder
«Wicked Local». Քրիստինե Այանյանը բրոնզե մեդալ կստանա Մեծ Բրիտանիայի արքայազնից և հարցազրույց կվերցնի նրանից