Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ազգային ժողովում 76 կողմ և 41 դեմ ձայների հարաբերակցությամբ կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագիրն ընդունվեց: Ծրագրին դեմ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ծրագրին կողմ էին կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես խոսել եմ վարչապետի հետ իմ ընտրատարածքի խնդիրների մասին և պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դրանք լուծումներ կստանան և այդ պատճառով էլ ես կողմ եմ քվեարկում կառավարության ծրագրին», -մինչև քվեարկությունը հայտարարեց Մարուքյանը: