Մայիսի 25-ից կսկսվի Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի վաճառքը
Սպորտ
18:50 23/05/2013

Մայիսի 25-ից կսկսվի Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի վաճառքը

2013 թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքականների` 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում: Հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքն է 3000, արևելյանինը` 5000, արևմտյանինը` 8000 դրամ:

Placeholder
Մայիսի 25-ից կսկսվի Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի վաճառքը