Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ. Վարչապետ
Քաղաքական
14:16 23/05/2013

Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ. Վարչապետ

Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ: Այդ մասին այսօր կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ է պատկերացնում համագործակցությունը:

«Եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս իրենց տեսլականներով ապագայի նկատմամբ, մենք պարտավոր ենք այդ տեսլականներից վերցնել այն, ինչ որ մեր պատկերացումներով մեր երկրի համար ճիշտ է: Եթե մեր ընդդիմությունը մշտապես հանդես գա այդպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս դրանից կշահենք, որովհետև անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի արդեն կոնստրուկտիվ դաշտ, կտեսնենք, թե ինչպես ենք ուզում կառուցել ապագան: Այս տեսակետից կարևոր ա, որպեսզի լինի այդպիսի երկխոսություն», -հայտարարեց վարչապետը:

Մեկնաբանելով ընդդիմախոսների այն տեսակետը, որ Հայաստանում սոցիալական վիճակը չի բարելավվում, աղքատությունն աճում է, հետևաբար կառավարության նախորդ տարիների ծրագիրը ձախողվել է, վարչապետ Սարգսյանն ասաց. «Այս երեք օրվա ընթացքում այդ հարցի պատասխանը ես իմ ելույթում, իմ գործընկերները հստակ տվեցինք: Տվեցինք մեր գնահատականը կատարված աշխատանքի վերաբերյալ, մեր բացթողումները, մեր սխալները, մեր ձեռքբերումները մանրակրկիտ ներկայացրել ենք մեր ժողովրդին: Ես կիսում եմ ձեր այն տեսակետը, որ կան մեր գնահատականների հետ անհամաձայնություններ: Դրա համար էլ, մենք ստեղծում ենք հնարավորություն, որ մեզ հետ չհամաձայնողների կարծիքը հասցնեք ժողովրդին, ձեր անհամաձայնությունները հայտնեք: Ես դա նորմալ եմ համարում»:

Նախորդող հրապարակումներ. Տիգրան Սարգսյանը «ֆունդամենտալ փոփոխություն» է նկատել երկրում

Վարչապետը հասավ մտածելակերպի հեղափոխության

Placeholder
Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ. Վարչապետ