ՀՀ քաղաքաշինության նախարարն այցելել է «Ծածկած շուկա»
Հասարակություն
13:27 23/05/2013

ՀՀ քաղաքաշինության նախարարն այցելել է «Ծածկած շուկա»

Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը այցելել է «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար:
Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարար Ս. Թադևոսյանը ևս մեկ անգամ շինհրապարակում համոզվել է, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավաստամբ, «Ծածկած շուկայի» շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:

Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են «Ծածկած շուկայի» վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը ցանկություն է հայտնել նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ:

Նախորդող նորություն՝
Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում. Նախարար

«Լավ, ես գնացի». Սամվել Ալեքսանյանը չի պատասխանել «Փակ շուկայի» մասին հարցին

Placeholder
ՀՀ քաղաքաշինության նախարարն այցելել է «Ծածկած շուկա»