Իգուաինն ընդունում է «Յուվենթուսի» առաջարկը
Աշխարհում
14:20 23/05/2013

Իգուաինն ընդունում է «Յուվենթուսի» առաջարկը

Goal.com-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինն ամռանը կմիանա «Ծեր սինյորային»:

«Յուվենթուսի» մարզական տնօրեն Բեպպե Մարոտտան արդեն հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված է 25-ամյա արգենտինացու ծառայություններով, ում տարեկան աշխատավարձը տեղափոխության դեպքում կկազմի տարեկան 6 մլն եվրո:

Մնում է, որ թուրինցիները պայմանավորվեն «Ռեալի» հետ տրանսֆերային արժեքի հարցում: «Արքայական ակումբը», ի դեպ, ցանկանում է նրա վաճառքից ստանալ 25 մլն եվրո, մինչդեռ «Յուվենթուսը» պատրաստ է առաջարկել 20 մլն: Այդուհանդերձ, կարծիք կա, որ կողմերը մոտ ապագայում կհասնեն փոխզիջման:

 

Placeholder
Իգուաինն ընդունում է «Յուվենթուսի» առաջարկը