Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչ քաղաքական ուժերը խորհրդարանում իրար հակահարված տալով քննարկում են կառավարության ներկայացրած ծրագիրը, «Ժամանակի» տեղեկություններով՝ կառավարության ծրագրի հաստատումից հետո պաշտոնանկություններ են սպասվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է, չնայած, ինչպես արդեն տեղեկացրել էր թերթը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:
Ընդ որում՝ պաշտոնանկությունների մասով խոսքը միայն մարզպետներին չի վերաբերվում, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր համապատասխան ցուցանիշներ չեն ապահովել կամ իշխանության պատկերացմամբ՝ չեն կարող իրականացնել կառավարության ծրագիրը»: