Զարդուշթ Ալիզադե. Ադրբեջանի ժողովուրդն իր իրավունքների համար պետք է զենքը ձեռքին ապստամբի
Քաղաքական
12:07 23/05/2013

Զարդուշթ Ալիզադե. Ադրբեջանի ժողովուրդն իր իրավունքների համար պետք է զենքը ձեռքին ապստամբի

Ադրբեջանի իշխանությունների համար, օրենք, արդարություն, Աստված հասկացությունները ոչինչ են, նրանց Աստվածը փողն է:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշթ Ալիզադեն:

Ադրբեջանցի քաղաքագետը, անդրադառնալով Ադրբեջանում առկա ներքաղաքական իրավիճակին, նշել է. «Ադրբեջանի ժողովուրդը կամ պետք է իր իրավունքների համար զենքը ձեռքին ապստամբի, կամ 200-300 հազարանոց հանրահավաքներ կազմակերպվեն, որպեսզի իշխանությունները մարդկանց իրավունքները պաշտոնապես ճանաչեն»:

Շարունակելով թեման՝ Զարդուշթ Ալիզադեն հավելում է. «Իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները մոտիկից շփվեն ժողովրդի հետ: Իշխանությունները ուժի միջոցով ամեն բան վերցրել են վերահսկողության տակ: Ադրբեջանի իշխանությունը իշխանությունը դիտարկում է որպես յուղոտ պատառ, և նրանք ոչ մի դեպքում այն ձեռքից բաց չեն թողնի: Ադրբեջանի իշխանությունների համար, օրենք, արդարություն, Աստված հասկացությունները ոչինչ են, նրանց Աստվածը փողն է»:

Նախորդող հրապարակում՝
Զարդուշտ Ալիզադեի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Ադրբեջանում արտակարգ դրություն կհաստատվի

Placeholder
Զարդուշթ Ալիզադե. Ադրբեջանի ժողովուրդն իր իրավունքների համար պետք է զենքը ձեռքին ապստամբի