Մատիկոզյանը գրավեց առաջին տեղը
Սպորտ
16:05 24/05/2013

Մատիկոզյանը գրավեց առաջին տեղը

Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում ավարտված շախմատի 27-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Միաժամանակ, Անդրանիկը կես միավորով գերազանցեց գրոսմայստերի նորման: Հիշեցնենք, որ Մատիկոզյանը 2-րդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական բնագիծը:
 

Placeholder
Մատիկոզյանը գրավեց առաջին տեղը