«Միլանի» երկրպագուները դեմ են Զեեդորֆին
Աշխարհում
17:15 24/05/2013

«Միլանի» երկրպագուները դեմ են Զեեդորֆին

«Միլանի» երկրպագուները չեն ցանկանում, որ թիմը գլխավորի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, ով այժմ հանդես է գալիս «Բոտաֆոգոյում»: Նրանց դժգոհությունը հիմնականունմ կապված է այն հանգամանքի հետ, որ 37-ամյա հոլանդացին մարզչական փորձ չունի:

Նախորդ գիշերը տասնյակից ավելի երկրպագուներ ձերբակալվել են իտալացի ոստիկանների կողմից, քանի որ ակումբի գրասենյակի մոտ պաստառ էին բերել, որ վրա գրված էր. «Զեեդո՞րֆ, շնորհակալություն, ոչ»:

հիշեցնենք, որ առաջիկա ամռանը Զեեդորֆը կստանա մարզչական PRO արտոնագիր: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն «Միլանը» պատրաստ է նրան եռամյա պայմանագիր առաջարկել:
 

Placeholder
«Միլանի» երկրպագուները դեմ են Զեեդորֆին