Կարկտահարության հետևանքների վերաբերյալ լսումներ` ԱԺ-ում
Տնտեսություն
11:30 24/05/2013

Կարկտահարության հետևանքների վերաբերյալ լսումներ` ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենան կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված քայլերին վերաբերող խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում հաստատվեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու միջոցառումների ծրագիրը:

«Շուրջ 17 հազար հեկտար հողատարածությունների վնաս է հասցված, ընդ որում` 46-ից 23 համայնքներում 100 տոկոսով բերքին վնաս է հասցված: Խնդիրը բաժանվում է երեք մասի` խաղողի այգիներ, պտղատու այգիներ և բանջարաբոստանային տնտեսություն:
Խաղողի այգիների առումով շուրջ երեք տարվա օժանդակության կարիք են ունենալու գյուղացիական տնտեսությունները»,-հայտարարել է վարչապետը:

Placeholder
Կարկտահարության հետևանքների վերաբերյալ լսումներ` ԱԺ-ում