Մինսկի խումբը քննարկում է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը
Քաղաքական
10:43 25/05/2013

Մինսկի խումբը քննարկում է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել: Կազմակերպության պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության տեքստի համաձայն, Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 23-24 տարածաշրջան կատարած այցի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայմանախագահներն անդրադարձել են նախագահների հետ վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին, վերահաստատել հավատարմությունը բանակցային խաղաղ գործընթացին և կարծիքներ փոխանակել մինչ տարեվերջ նախագահների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել մտքերն հակամարտության կարգավորման հարցում առաջ շարժվելու համար և վերահաստատել են անհրաժեշտությունը զերծ մնալ այնպիսի քայլերից ու հռետորաբանությունից, որոնք կարող են մեծացնել լարվածությունն ու վնասել բանակցություններին:

Համանախագահները գալիք շաբաթների ընթացքում մտադիր են հանդիպել երկու երկրների ԱԳ նախարարների հետ ուսումնասիրելու հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի մոտեցումները:

Placeholder
Մինսկի խումբը քննարկում է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը