«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երևանը բարոյական իրավունք ունի անվտանգություն բառի կողքին «յուղոտ» հարցական նշան դնել»
Քաղաքական
12:40 25/05/2013

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երևանը բարոյական իրավունք ունի անվտանգություն բառի կողքին «յուղոտ» հարցական նշան դնել»

«Բաքվի իրարամերժ հայտարարությունների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ»,- «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Ըստ փորձագետի, Ադրբեջանի պաշտոնյաների իրարամերժ հայտարարությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում առաջընթաց չի գրանցվում:

«Բաքուն դեռ պետք է համոզի իրեն շրջապատող բոլորին, այդ թվում` Հայաստանին, որ հակամարտության անմիջական կարգավորման և դրա հետևանքների հարցում պետք է տրամադրվեն պատշաճ մակարդակի անվտանգության երաշխիքներ: Գործողությունների հաջորդականությունը հետևյալն է լինելու, առաջին հերթին, Ադրբեջանը բացառում է հակասությունները, ապա դրանում համոզում է բոլորին, որից հետո Հայաստանին այլ բան չի մնում անել` քան դեմ հանդիման գնալ: Դե, քանի դեռ ոչ ոք չի ասում, որ ինքը վստահ է անվտանգության հարցում, Երևանը բարոյական իրավունք ունի անվտանգության բառի կողքին «յուղոտ» հարցական նշան դնել»,- նշել է վերջինս:

«Գաղտնիքը կայանում է նրանում, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները և Ռուսաստանը պետք է հասկանան հետևյալը. բոլորին միասին սպառնում է լուրջ վտանգ` անկայունություն, որն արագորեն շարժվում է Մերձավոր Արևելքից: Պետք է մի կողմ դնել բոլոր, համեմատաբար, փոքր խնդիրները և կենտրոնանալ ավելի կարևոր, այլ կերպ ասած, մահացու կարևոր խնդիրների վրա: Դրանցով պետք է հիմա զբաղվել, հենց այսօր, թե չէ հարավի քամին «կխփի մեր տների պատուհաններին» և արդեն շատ ուշ կլինի: Ես չեմ բացառում, որ Հարավային Կովկասում անկայունության տասնյակ նոր աղբյուրներ ի հայտ կգան»,- նշել է Տրոֆիմչուկը:

Վերջինս նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է հանդես գան որպես կանխարգելիչ ռեժիմ՝ առանց կանխատեսումների և հաշավարկների:

Placeholder
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երևանը բարոյական իրավունք ունի անվտանգություն բառի կողքին «յուղոտ» հարցական նշան դնել»