Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում գրան պրիի է արժանացել
Օրվա թեմա
09:15 25/05/2013

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում գրան պրիի է արժանացել

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը առաջին տեղն է զբաղեցրել Բրյուսելում կայացած աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում՝ Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում: Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, Միշել Պետրոսյանն արժանացել է 10 հազար եվրո գրան պրի մրցանակի՝ որպես կոմպոզիտոր:

Մ.Պետրոսյանի դաշնամուրի և նվագախմբի համար գրված In the Wake of Ea ստեղծագործությունը հնչելու է մայիսի 27-ից հունիսի 1-ը Բրյուսելի Գեղարվեստական արվեստի կենտրոնում այս տարվա դաշնամուրի մրցույթի 12 հաղթողների և Բելգիայի ազգային նվագախմբի կատարմամբ:

Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթը յուրաքանչյուր տարի տեղի է ունենում մասնագիտություններից մեկի շրջանակներում՝ ջութակ, դաշնամուր, ակադեմիական վոկալ կամ կոմպոզիցիա: Մրցույթի կանոնների համաձայն, մասնակիցների տարիքը չպետք է գերազանցի 30-ը: Հեղինակավոր այս մրցույթում հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն առաջին տեղն էր զբաղեցրել 2005-ին:

Placeholder
Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում գրան պրիի է արժանացել