Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»
Աշխարհում
14:42 27/05/2013

Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»

Դորտմունդի «Բորուսիայի» և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում կտեղափոխվի «Բավարիա»: Ֆուտբոլիստի գործակալ Չեզար Կուխարսկին հաստատել է այդ տեղեկությունը:

«Իրոք, շուտով Ռոբերտը կմիանա «Բավարիային»: Ես այդ նորությունը թաքցնելու իմաստ չեմ տեսնում, որովհետև մի քանի շաբաթվա ընթացքում գործարքը, միևնույն է, կկայանա: Դա միայն ժամանակի հարց է,- ասել է գործակալը TVN24-ին:- Լևանդովսկուն նոր մոտիվացիա է հարկավոր` ի դեմս նոր խաղընկերների, նոր ակումբի ու նոր մարզչի»:

Placeholder
Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»