Վարդանաշենում ՀՀԿ-ականներից մեկն է ընտրվել
Հասարակություն
10:52 27/05/2013

Վարդանաշենում ՀՀԿ-ականներից մեկն է ընտրվել

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում մայիսի 26-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների արդյունքներով, ընտրվել է գործող համայնքապետ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը. նա հավաքել է 296 ձայն: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Աշոտ Հայրապետյանը հավաքել է 83 ձայն, ինքնառաջադրված մյուս անկուսակցական Գրիգոր Սահակյանը` 27 ձայն, իսկ ՀՀԿ-ական մյուս թեկնածուն` Հայկ Սահակյանը` 116 ձայն է հավաքել:

Placeholder
Վարդանաշենում ՀՀԿ-ականներից մեկն է ընտրվել