Ալբիոլը չի ուզում հեռանալ «Ռեալից»
Աշխարհում
14:57 28/05/2013

Ալբիոլը չի ուզում հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլը պատրաստ է շարունակել պայքարը հիմնական կազմում տեղի համար: Հաղորդվել է, որ արդեն առաջիկա ամռանը 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Վալենսիա» կամ համալրել մայրաքաղաքային «Ատլետիկոյի» շարքերը: Սակայն Ալբիոլը չի շտապում հանդես գալ հայտարարությամբ` կապված մթնոլորտը փոխելու պլանների հետ:

«Ես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվելու ամռանը, բայց միևնույն ժամանակ կասեմ, որ երջանիկ եմ «Ռեալում»: Պայմանագիր ունեմ այս ակումբի հետ և շնորհակալ եմ նրան` այս թիմում խաղալու հնարավորության համար:

Մեր թիմի մարզչական շտաբում փոփոխություններ են կատարվելու, ուստի մենք դեռ պետք է սպասենք: Ես դրական մարդ եմ, սակայն այս մրցաշրջանում ունեցել եմ ինչպես լավ, այնպես էլ վատ պահեր: Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց դա լավ դաս կլինի մեզ համար»:

Placeholder
Ալբիոլը չի ուզում հեռանալ «Ռեալից»