Պաշտոնական. Բենիտեսը կգլխավորի «Նապոլին»
Աշխարհում
15:04 28/05/2013

Պաշտոնական. Բենիտեսը կգլխավորի «Նապոլին»

Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, հեռանալով անգլիական «Չելսիից», կարիերան կշարունակի Իտալիայում: «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն իր տվիտտերյան էջում արդեն հայտարարել է Ռաֆայել Բենիտեսի հետ պայմանագրի ստորագրման մասին:

«Ռաֆան «Նապոլիի» նոր մարզիչն է, մարդ, ով միջազգային հանդիպումների մեծ փորձ ունի: Նա լիդեր է»,- գրել է Աուրելիո Դե Լաուրենտիսը` ներկայացնելով մի նկար, որում սեղմում է Բենիտեսի ձեռքը:

Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում, սակայն Դե Լաուրենտիսն ավելացրել է, որ Բենիտեսը փոքր-ինչ ուշ կմիանա «Նապոլիին», քանի որ «Չելսիի» հետ նրա պայմանագրի ժամկետը դեռ չի ավարտվել:

Placeholder
Պաշտոնական. Բենիտեսը կգլխավորի «Նապոլին»