Եվրամիությունը չի երկարաձգել Սիրիային զենքի մատակարարման էմբարգոն
Քաղաքական
11:06 28/05/2013

Եվրամիությունը չի երկարաձգել Սիրիային զենքի մատակարարման էմբարգոն

 Եվրամիության երկրները որոշում են կայացրել չերկարացնել զենքի մատակարարման էմբարգոն սիրիացի ապստամբներին, որի ժամկետն ավարտվում է հունիսի 1-ին: Այս մասին, «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, ասված է ԵՄ խորհրդի անվտանգության հարցերով նիստի արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, թե անդամ պետությունները երկարաձգել են 12 ամսով տնտեսական, առևտրային և վիզային սահմանափակումները Սիրիայի նկատմամբ, սակայն «ներքին ճնշումների դեմ կիրառվող զենքի, զինամթերքի և տեխնիկայի» մատակարարման ու փոխանցման վերաբերյալ որոշում չի ընդունվել: Այսպիսով, ֆորմալ առումով զենքի մատակարարման էմբարգոն չեղյալ հայտարաված չէ, այն ուղղակի չի երկարացվել: Դա նշանակում է, որ այդ սահմանափակումը կդադարի ուժի մեջ լինել բնական ճանապարհով, երբ հունիսի 1-ին կավարտվի էմբարգոյի ժամկետը:

Միաժամանակ, ԵՄ պետությունները պայմանավորվածություն են ձեռք բերել «ընթացիկ իրավիճակում» դեռևս զինամթերք չառաքել Սիրիա: Այնուհանդերձ, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգն հայտարարել է նիստի ժամանակ, թե ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ապագայում «ճկունություն դրսևորել » հակամարտութան նկատմամբ , եթե իրավիճակը վատթարա:
Մեծ Բիտանիան և Ֆրանսիան ավելի վաղ բազմիցս էին հայտնել եկել զինամթերքի մատակարարման արգելքը վերացնելու օգտին, մինչդեռ ԵՄ այլ պետություններ, այդ թվում Գերմանիան, հանդես էին գալիս առավել չափավոր դիրքերից, հոռետեսորեն վերաբերվելով Ասադի դեմ կռվող ուժերին զինքի առաքման հեռանկարին:

Նշենք, Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն ԵՄ-ի կողմից ընդունվել էր 2011 թ-ի ամռանը:

Placeholder
Եվրամիությունը չի երկարաձգել Սիրիային զենքի մատակարարման էմբարգոն