ԱԻՆ. Անձրևաջրերը լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները
Հասարակություն
16:31 28/05/2013

ԱԻՆ. Անձրևաջրերը լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները

Այսօր, ժամը 14.10-ի  սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Placeholder
ԱԻՆ. Անձրևաջրերը լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները