Դել Բոսկե. «Մտադիր չեմ գլխավորել «Ռեալը»
Աշխարհում
16:09 29/05/2013

Դել Բոսկե. «Մտադիր չեմ գլխավորել «Ռեալը»

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի ինքը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Մտադիր չեմ գլխավորել ոչ «Ռեալը» և ոչ էլ այլ թիմ: Հիմա ես մտածում եմ միմիայն Իսպանիայի ազգային հավաքականի մասին: Թեև խոստովանում եմ, որ ինձ հաճելի էր լսել Ֆլորենտինո Պերեսի խոսքերն այն մասին, որ պատրաստ է տեսնել ինձ «Արքայական ակումբի» ենթակառուցվածքում»,- նշել է Դել Բոսկեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն իսպանացի մասնագետն աշխարհի 2014 թ. առաջնության ավարտից հետո կարող է ավարտել մարզչական կարիերան:
 

Placeholder
Դել Բոսկե. «Մտադիր չեմ գլխավորել «Ռեալը»