Գիշերային անսահմանափակ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` ընդամենը 200 դրամով
Տնտեսություն
17:38 30/05/2013

Գիշերային անսահմանափակ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` ընդամենը 200 դրամով

«Վիվա Սել» ընկերությունը ներկայացնում է «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը, որի շնորհիվ «Ալո մենք», «Բարբառ» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են ամբողջ գիշեր օգտվել ինտերնետից անվճար:

«Անհրաժեշտ է պարզապես ակտիվացնել ծառայությունը` ուղարկելով *145#, և 30 օր շարունակ 01:00–09:00 ժամանակահատվածում կարելի է օգտվել անսահմանափակ ինտերնետից: Ակտիվացման վճարն է 200 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Գիշերային անսահմանափակ ինտերնետ»-ը հարմարավետ ծառայություն է, որն առաջարկում է որակյալ անսահմանափակ ինտերնետ` մատչելի գնով»,-մանրամասնում են ընկերությունից:
 

Placeholder
Գիշերային անսահմանափակ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` ընդամենը 200 դրամով