«ՄՏՍ կոնեկտ սահմանափակ»՝ անվտանգ ինտերնետ երեխաների համար
ՏՀՏ-ն Հայաստանում
14:02 01/06/2013

«ՄՏՍ կոնեկտ սահմանափակ»՝ անվտանգ ինտերնետ երեխաների համար

«Ուրախ ենք ներկայացնել «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից»,-հայտնում են «Վիվա Սելլ ՄՏՍ» ընկերությունից:

Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:

Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:

Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց ներդաշնակ ու առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ:

«ՄՏՍ կոնեկտ սահամանափակ» փաթեթի տրամադրման պայմաններ
 
Ամսավճար
5500 դրամ
 
Գերարագ ինտերնետի փաթեթ
(ամսական)
5 ԳԲ
Մինչև 22 Մբիթ/վրկ
ներբեռնում և վերբեռնում
Ինտերնետի արագությունը գերարագ փաթեթի սպառումից հետո
256 Կբիթ/վրկ
ներբեռնում և վերբեռնում
Մոդեմներ
SMS-ի սակագներ
5 դրամ
դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
 
20 դրամ
այլ ուղղություններով
Երաշխիքային կանխավճար
5500 դրամ
 

Placeholder
«ՄՏՍ կոնեկտ սահմանափակ»՝ անվտանգ ինտերնետ երեխաների համար