Մալթայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին
Սպորտ
14:48 03/06/2013

Մալթայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 7-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհ2014 թ. գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Մալթայի ազգային հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Նույն օրը թիմը կանցկացնի մեկ մարզում:

Հունիսի 6-ին, ժամը 10:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված Մալթայի ազգային հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ ժամը 09:30-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլսիների սրահում կկայանա Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հունիսի 7-ին ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը:
 

Placeholder
Մալթայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 5-ին