Արոնյանի խաղաշարը` ճենապակու թանգարանում
Սպորտ
16:36 04/06/2013

Արոնյանի խաղաշարը` ճենապակու թանգարանում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Գերմանիայի Մայսեն քաղաքի ճենապակու թանգարանում ժամացույցներով միաժամանակյա խաղաշար անցկացրեց Գերմանիայի երիտասարդական հավաքականի 6 շախմատիստների հետ:

Արոնյանի մրցակիցներից 4-ը միջազգային վարպետներ էին: Լևոնը խաղաշարում հաղթեց 4,5:1,5 հաշվով: Նա շահեց 3 պարտիա, իսկ մյուս 3-ն ավարտվեց խաղաղ ելքով: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 

Placeholder
Արոնյանի խաղաշարը` ճենապակու թանգարանում