Չեխիայից խորհրդարանականներ են այցելել Արցախ
Օրվա թեմա
13:45 04/06/2013

Չեխիայից խորհրդարանականներ են այցելել Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջև կապերի հաստատմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Չեխիայի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման մեջ` հավելելով, որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար:

Placeholder
Չեխիայից խորհրդարանականներ են այցելել Արցախ