Մոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում է
Մշակույթ
20:06 04/06/2013

Մոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից`Բակո Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ մեր հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Մոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում է