Մոուրինյոն ուզում է հրավիրել Սնեյդերին
Աշխարհում
15:52 04/06/2013

Մոուրինյոն ուզում է հրավիրել Սնեյդերին

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է տեղափոխվել «Չելսի»: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ երեկ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես նշանակվեց լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ:

Մոուրինյոն, ով «Ինտերում» մարզել է Սնեյդերին, հայտարարել է, որ ցանկանում է իր հին ծանոթին տեսնել «Չելսիի» կազմում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում, «Գալաթասարայի» կազմում Ուեսլին մասնակցել է 13 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ:
 

Placeholder
Մոուրինյոն ուզում է հրավիրել Սնեյդերին